Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հաճա՞խ», «պարբերաբա՞ր», թե՞ «ամեն օր». որ բառն է պետք օգտագործել գովազդում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 26 Մարտ 2017

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանի գրառումներից։

* * *

Գովազդային տեքստերում հստակությունն ամենակարևոր պայմաններից մեկն է։ Օրինակ՝
1․ Հաճախ,
2․ Միշտ,
3․ Պարբերաբար,
4․ Ամեն օր:

Այս բառերը գրեթե բոլորն ունեն նույն իմաստը, իսկ հիմա գովազդային տեքստի մեջ եկեք նայենք՝

1․ Մենք հաճախ վեբինարներ ենք կազմակերպում,
2․ Մենք միշտ վեբինարներ ենք կազմակերպում,
3․ Մենք պարբերաբար վեբինարներ ենք կազմակերպում,
4․ Մենք ամեն օր վեբինարներ ենք կազմակերպում։

Հիմա այսքանից ո՞րն էր մաքսիմալ հստակություն պարունակում, իհարկե վերջինը, այսինքն կարդացողը հստակ իմանում է, որ ամեն օր լինում է վեբինար, իսկ մնացածն անորոշություն են, այսինքն այդքան էլ մաքսիմալ չեն ասում, թե երբ է վեբինարը: Ուստի գովազդային տեքստեր գրելուց փորձեք հստակեցնել ամեն ինչ։ Մարդու ուղեղն այնպես է կոդավորված, որ եթե կարդում է միշտ, հաճախ, պարբերաբար, ուրեմն կիրակին ազատ օր է, իսկ վերջին տարբերակն անգամ դա է ցույց տալիս։

Երբեմն ինձ ասում են՝ մենք արդեն երկար տարիներ աշխատում ենք այս ոլորտում, իսկ ճիշտը հետևյալն է՝ «մենք արդեն 7 տարի այս ոլորտում ենք», սա ավելի հստակ ու վստահելի է, քան երկար տարիները։

Ինչևէ, փորձեք լինել հստակ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը՝ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիանի» մասին. Banks.am

Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդն ասել է, որ Ամուլսարի ոսկու

Audi-ի սրամիտ պատասխանը՝ BMW-ի գովազդին (լուսանկար)

Ֆրանսիա, AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս