Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱԿ-ն առաջընթաց է համարում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:26 , 14 Դեկտեմբեր 2016

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջընթաց է համարում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Ազգային ժողովում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Քրեադատավարական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ սա մի նախաձեռնություն է, որի համար իրենք տարիներ շարունակ պայքարել են և պահանջատեր են եղել: «Այսօր մենք ստացել ենք մի օրինագիծ, որը թեև առաջընթաց է, սակայն դեռ բավարար չէ: Մենք կարծում ենք, որ այս օրենքին հարկավոր է հետադարձ ուժ տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը:

Նա հայտարարեց, որ «Հայ ազգային կոնգրես»-ը իր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է դարձնելու ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքին հետադարձ ուժ տալու մեխանիզմներ գտնելը: Նրա խոսքով՝ իրենք հասնելու են նրան, որ ստուգվեն բոլոր պաշտոնյաները, ովքեր տարբեր պաշտոններում պաշտոնավարել են՝ սկսած 1991թ.-ից:

Օրենքին հետադարձ ուժ տալու հարցը մինչ այդ բարձրացրել էր նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ինչին ի պատասխան հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ օրենքին հետադարձ ուժ տալ հնարավոր չէ, քանի որ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ խստացնող օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի առանձնատանը. Tert.am

Տեղեկությունը Tert.am –ի հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Հայաստանին վերաբերող հրատապ բանաձև Բրյուսելում

Նախագիծը ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

ՀՀ Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։