Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Վերադարձ լուրերի բաժին

19:23 , 05 Սեպտեմբեր 2019

Հակոբ Ավագյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար: Համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային կառավարման կայքում:
Վարչապետի որոշման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Հակոբ Ավագյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»։

Ավագյանը նախկինում եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, «ՓՄՁ ասոցիացիա» ՀԿ հիմնադիրներից է, աշխատել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում՝ որպես խորհրդատվական աջակցության ծրագրերի փորձագետ՝ հարկային օրենսդրության հարցերով, զբաղվել է ձեռնարկատիրությամբ:

Hakob_Avagyan_v

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ում բոլոր սմարթֆոնները տրամադրվում են շա՛տ-շա՜տ ինտերնետով

Մոտակա ժամանակահատվածում էլ Samsung Galaxy A20s սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 99 900 դրամով, որն ապառիկ գնելու դեպքում բաժանորդները կվճարեն ամսական սկսած 3750 Դ 36 ամսվա ընթացքում։

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ

Կառավարությունը հավանություն տվեց «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների փաթեթին:

Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Գործընթացը կլինի փուլ առ փուլ: