Invalid username or password
Հաագայի Վերաքննիչ դատարանը բավարարել է ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերի հայցը՝ պարտավորեցնելով Ռուսաստանին նրանց ավելի քան 50 միլիարդ դոլար փոխանցել՝ որպես վնասի փոխհատուցում։ Դատարանի վճռի համաձայն՝ 2003 թվականին Մոսկվան հարկային ճնշումներով սննկացրել է ընկերությունը, որը ղեկավարում էր Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկին:
2014-ին միջազգային արբիտրաժային դատարանն արդեն իսկ բավարարել էր նախկին բաժնետերերի հայցը, Մոսկվան, սակայն, բողոքարկել էր որոշումը Նիդերլանդների առաջին ատյանի դատարանում: Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է՝ միջազգային դատարանի վերջին որոշումը ևս օրինական չէ, և իրենք այն կվիճարկեն Նիդերլանդների գերագույն դատարանում:
Ազատություն ռադիոկայան, Forbes
Դիտումներ 2314
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:
Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:
Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: