Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կփոփոխվի Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Վերադարձ լուրերի բաժին

00:25 , 11 Հոկտեմբեր 2019

Կառավարությունը ցանկանում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը: Այդ մասին նախագիծը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը:

«Փոփոխությունով առաջարկվում է ավարտված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ կառուցապատողի կողմից անհրաժեշտ ներկայացման փաստաթղթերի ցանկից դուրս բերել սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը: Նախագիծն ունի երկու կոմպոնենտ. առաջին՝ արդյոք նման պարտավորությունը պետք է մնա սուբյեկտի վրա, դրա պատասխանը բացասական է, բայց արդյոք պետական գրանցման ժամանակ անհրաժեշտ է ունենալ սահմանված կարգով հաստատված նախագիծը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելու համար, այդ հարցի պատասխանը դրական է: Կադաստրի կոմիտեն առաջարկում է ոչ թե կետային լուծում և ոչ թե այս հոդվածի շրջանակներում, այլ կոմպլեքս փոփոխություն: Պետք է ավելի գլոբալ փոփոխություններ անցկացնել, և ազատել սուբյեկտին նախագիծ ներկայացնելու պարտավորությունից»,- ասաց Կարախանյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը պետք է հանել պահանջների ցանկից, որովհետև Կադաստրի կոմիտեն տեսչական մարմնի դեր չի կարող ստանձնել, այն գրանցող մարմին է և ստուգման աշխատանքներ չի կարող իրականացնել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: