Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կփորձեն չեզոքացնել ԵԱՏՄ-ում Հայաստանի համար հնարավոր խնդիրները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

17:18 , 12 Մարտ 2019

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փնտրելու է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների լուծման տարբերակները:

B4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Այսօր միասնական եվրասիական շուկան դեռ իրականություն չէ: Դրա մասին կան կնքված համաձայնագրեր, բայց առայժմ չլուծված հարցեր կան, որոնք ընդունում են նաև ԵԱՏՄ-ում: Խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարենք: ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում միասնական սոցիալական միջավայր պետք է լինի: Այն, որ Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ասում, որ այնտեղ կենսաթոշակը բարձր է, կամաց-կամաց այս երկրներում իրավիճակը նույնանալու է: Մինչև 2023-24 թթ. համաձայնագրով նշված է, որ գնալու ենք միասնական սոցիալական մթնոլորտի ստեղծմանը, և պետք է տեսնենք՝ ինչ խոչընդոտներ ունենք այս հարցում»,- ասաց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև թվային տրանսֆորմացիայի ներդրման, միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգի վերացման, եվրասիական բրենդի ու միասնական արդյունաբերական միջավայրի ստեղծման հարցերին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 19-ին քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են ԵԱՏՄ երկրներում առևտրի, մաքսային համագործակցությանը, մրցակցությանը, թվայնացմանը, ներքին շուկաների գործունեությանը, վիճակագրությանը, տեխնիկական կարգավորմանը, դեղագործությանը: b4b.am-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է ԵՏՀ պաշտոնական կայքը: Հաստատվել է 2012-2018 թվականներին անդամ պետություններում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության մասին տեսությունը: Կոլեգիան ԵԱՏՄ երկրների […]

Տիգրան Սարգսյանն ԱՊՀ երկրներին կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման աշխատանքին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքին միանալու կոչ է արել: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Սարգսյանն այդ մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքումը: «Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, […]

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը

Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարության մամուլի բաժինը: Հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսության գերակա […]