Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրճատվել է 738 ապրանքախմբի ներմուծումը

Վերադարձ լուրերի բաժին

16:03 , 03 Սեպտեմբեր 2020

2020 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ Հայաստան ավելի քան 1300 ներմուծվող ապրանքախմբերի շարքում նվազում է նկատվել 738 ապրանքախմբերի գծով։ Ամենամեծ անկումը նկատվել է ներմուծվող ավտոմեքենաների գծով՝ նվազելով 111 մլն դոլարով։

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներկվել ավելի քան 53 հազար ավտոմեքենա, միջինում 2600 դոլար մաքսային արժեքով, իսկ 2020 թվականին 2 հազար 400 ավտոմեքենա, միջինում ավելի քան 11 հազար դոլար մաքսային արժեքով։ Հիշեցնենք, որ 2019-ի ընթացքում Հայաստան է ներկրվել ավելի քան 189 հազար ավտոմեքենա և վերջիններիս գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ։

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն ավտոմեքենաներ են ներկրվել Գերմանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից։ Գերմանիայից ներկրվել է մոտ 22 հազար ավտոմեքենա, միջինում 1700 դոլարով, իսկ 2020 թվականին՝ 251 ավտոմեքենա, միջինում 10 հազար դոլարով։

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ներկրել է Ճապոնիայից մոտ 15 հազար ավտոմեքենա, միջինում 2700 դոլարով, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում 643 ավտոմեքնա, միջինում 3700 դոլար։

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն ԱՄՆ-ից ներկրել է մոտ 11 հազար ավտոմեքենա, միջինում 3400 դոլարով, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում 441 ավտոմեքենա, միջինում 11 հազար դոլարով։

2020 թվականի առաջին կիսամյակում նվազել է նաև ցեմենտի ներկրումը՝ նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ 19 մլն դոլարով։ Ցեմենտի գծով անկումն ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը սկսել է ներկրել ավելի էժան ցեմենտ, քան նախորդ տարվա դիտարկվող ժամանակահատվածում․ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ներկրել է ավելի քան 144 հազար տոննա ցեմենտ, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում 104 հազար տոննա։ 2020 թվականի առաջին կիսամյակում ներկրվող ցեմենտի գինը եղել է ավելի քան 5 անգամ ցածր, այն ժամանակ երբ բնեղեն արտահայտությամբ ներկրված ցեմենտը նվազել է 40 հազար տոննայով։ Հայաստանը ցեմենտը գրեթե ամբողջովին ներկրում է Իրանից։ Հայաստան ներկրվող ցեմենտի գնի դինամիկան հիմնականում պայմանավորված է Իրանում արտադրվող ցեմենտի արժեքից։

Ադամանդի ներկրումը նույնպես նվազել է։ Դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում Հայաստանը ներկրել է 255 հազար կարատ ադամանդ, միջին մեկ կարատի գինը 130 դոլար, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում ներկրվել էր 416 հազար կարատ ադամանդ՝ միջինում 184 դոլարով։ Ադամանդը ներկրվում է հիմնականում Հոնկոնգից, ինչես նաև Հնդկաստանից, Կանադայից, Շվեցարիայից, ԱՄԷ-ից, Բելգիայից, Թաիլանդից և այլն։

2020 թվականին նկատելի նվազում է գրանցվել նաև ներկրվող ոսկու գծով։ 2020 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ոսկու գնի թանկացմանը զուգահեռ Հայաստանը ներկրել է 3 անգամ ավելի քիչ ոսկի։ Ներկրվող ոսկու գինի դինամիկան ամբողջությամբ հետևում է միջազգային շուկայում ձևավորվող դինամիկային։

2020 թվականին առաջին կիսամյակում Հայաստանը սկսել է ներկրել ավելի շատ՝ 14 տոկոսով կամ 191 հազար խմ-ով ավել գազ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

EconoMood

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: