Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրճատված ծառայողական ավտոմեքենաները կօտարվեն

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:18 , 09 Հունիս 2016

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ կառավարության աշխատակազմը նախատեսում է կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների քանակը և դրանք օտարել: Ըստ այդմ՝ դադարում է այդ օտարվող ավտոմեքենաների համար նախատեսված ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի գնման պահանջը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործադիրը որոշում է կայացրել ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները և 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով, ինչպես նաև ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի կազմակերպած գնման ընթացակարգերն այդ ավտոմեքենաների համար նախատեսված չափաբաժինների մասով թույլատրվել է հայտարարել չկայացած:

ՀՀ վարչապետի՝ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված` 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվում և ամրացվում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 24 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվել և ամրացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Գործադիրի ղեկավարը նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը:

Գործադիրի որոշմամբ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի սեփականություն հանդիսացող չորս ավտոմեքենաները որպես նվիրատվություն կտրամադրվեն ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացման համար: Միաժամանակ առաջարկվում է նաև Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակին ամրացված ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է, որ սա այն բազմաթիվ դեպքերից է, երբ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաներն օգտագործել են գերատեսչությունները, նախարարությունները և նման դեպքերը պետք է բացառվեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…