Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրկին հարկային ռեֆորմների մասին

Վերադարձ լուրերի բաժին

23:03 , 16 Սեպտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում կայացած ասուլիսի ընթացքում կրկին հակիրճ ներկայացրել է իր ղեկավարած կառավարության օրոք նախաձեռնված հարկային օրենսդրության փոփոխությունները: Կառավարության ղեկավարը նշել է.

«Ընդունվել է լայնամասշտաբ եւ մասնակցային քննարկումների արդյունքում ձեւավորված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը, որի արդյունքում՝
– Շրջանառության հարկի շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 115 միլիոն դրամ, այսինքն՝ կրկին բարձրացվել է,
– մինչեւ 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնես համարվող ընկերություններն ազատվում են հարկերից, մի մասն արդեն ազատվել է, ովքեր անցում են կատարել ընտանեկան ձեռնարկատիրությունից, մյուս մասը 2020 թ. հունվարի 1-ից կազատվի,
– ֆիզիկական անձի դեպքում միեւնույն տարվա մեջ ձեռք բերված 2-րդ մեքենան վաճառելու դեպքում հաշվարկվող 20% եկամտային հարկի փոխարեն, սահմանվել է նոր կարգ՝ եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում, հաշվարկվում է 1% եկամտային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 ձիաուժը 150 դրամ: Ձեռքբերման օրվանից 365 օր հետո օտարվելու դեպքում որևէ հարկ չի գանձվում: Այսինքն՝ այստեղ բաժանվել է տրամաբանությունը, որ եթե ակնհայտորեն բիզնես նպատակով է մարդը երկրորդ մեքենան ձեռք բերում և վաճառում, հարկն իջեցվել է, բայց հարկ գանձվում է, իսկ եթե ոչ բիզնես նպատակով, ընդհանրապես հարկ չի գանձվում:
– Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաների համար սահմանված ճանապարհային հարկը վերացվել է,
– ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից,
– Ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից,
– Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թ.հունվարի 1-ից շուրջ 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա: Այսինքն՝ ֆորմալ առումով աշխատավարձը չի բարձրանա, բայց քանի որ հարկերը կնվազեն, 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա: Իմիջիայլոց, ասեմ, որ շատ զինվորականներ, ում աշխատավարձը հիմա մեկ անգամ բարձրացել է, մեկ անգամ էլ կբարձրանա հունվարի 1-ից այս փոփոխության արդյունքում՝ կախված իհարկե նրանց աշխատավարձերի չափերից,
– Եվ բիզնեսի համար շատ կարևոր փոփոխություն՝ շահութահարկը 2 %-ով նվազել է՝ 20%-ից դառնալով 18%»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: