Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրկին կորոնավիրուսի մասին

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 24 Փետրվար 2020

Տնտեսագետ, «Մոդեքս» խորհրդատվական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը: Նախօրեին կառավարության ղեկավարը հայտնել էր, որ կառավարությունն արտահերթ հեռակա կարգով որոշել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի հետ հաղորդակցությունը՝ այնտեղ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Հայկազ Ֆանյանը գրել է.

«Ես չգիտեմ՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով հայ-իրանական սահմանը պետք է փակել, թե ոչ, այդ հարցի պատասխանը պետք է տան համապատասխան մասնագետները, ավելին, իմ կարծիքով, այս հարցում հասարակական ճնշումն ամենևին տեղին չէ, այն պարզ պատճառով, որ հանրության լայն շրջանակները (այդ թվում ես) բավարար տեղեկատվություն և գիտելիք չունենք փաստարկված կարծիք արտահայտելու, որոշումներ ուղղորդելու համար։

Անդրադառնալով սահմանի հնարավոր փակման տնտեսական ազդեցությանը՝ կարող եմ ասել, որ միայն մարտ ամսվա ընթացքում Իրանից եկող զբոսաշրջիկները Հայաստանի ներքին զբոսաշրջության արժեքային շղթայում ներգրավված տնտեսվարողների համար ուղղակիրորեն (direct effect) ապահովում են մոտ 9-10 մլն դոլարի հասույթ (գնահատականը՝ 2019թ-ի ցուցանիշների հիման վրա, չհաշված՝ indirect և induced էֆեկտները), ինչը նշանակում է, որ դրանից, նախևառաջ, տուժելու են` հյուրանոցները, օրավարձով բնակարաններ վարձակալությամբ տվողները, հանրային սննդի օբյետները, տաքսի ծառայությունները, ժամանցի վայրերը, մանրածախ առևտուրը (հագուստ, կոշիկներ, ոսկերչական իրեր…) և այլն»։

Մեր նախորդ հոդվածներից մեկում ներկայացրել էինք կորոնավիրուսի ազդեցությունը Չինաստանի տնտեսության վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով:

ՄԻՊ իրավասությունները սահմանափակ են`բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված. Թաթոյան

Նա ընդգծեց, որ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև շեշտեց, որ քաղաքացիները նախ պետք է կարդան պայմանագրերը, ինչը երբեմն չի արվում: