Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրկին ավտոմեքենաների ներմուծման մասին. ՏԶՆ նախարարության պարզաբանումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:53 , 11 Դեկտեմբեր 2017

Անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վերաբերյալ սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա։ Այս մասին նշվում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պարզաբանման մեջ։

Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:

Հաշվի առնելով սկզբունքի կիրառման առնչությամբ հասարակության թյուրըմբռնումը՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները չեն կիրառվելու ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող և Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով չձևակերպվող ապրանքների (այդ թվում՝ մեքենաների) նկատմամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք