Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրկին Ամուլսարի մասին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հայաստանին կոչ է արել հարգել ստորագրված պայմանագրերը

Վերադարձ լուրերի բաժին

10:05 , 17 Հոկտեմբեր 2018

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը երեկ ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել իր այցի նպատակներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա հատուկ անդրադարձել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը՝ նշելով, որ թեև դրանց ծավալները մեծանում են, սակայն կան խնդիրներ, որոնք կարող են վնասել գործակցությանը:

Ջորջ Քենթը թեև չի նշել կոնկրետ անուն, սակայն ակնարկել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի խնդիրը. «Մենք դիտարկում ենք ամերիկյան ներդրումները Հայաստանում: Այստեղ կան խոշոր ծրագրեր, որոնք իրականացվել են, ինչպես «Կոկա կոլան», հիդրոէներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում մեծածավալ աշխատանքներ: Բայց նաև կա ընկերություն, որի շուրջ խոսակցություններ են գնում, և մենք անչափ կարևորում ենք, որ պայմանագրի նկատմամբ հարգանքն ապահովվի: Դա խթան կլինի ամերիկացի ներդրողների համար, որպեսզի այստեղ աշխատատեղեր ստեղծեն, որպեսզի մարդիկ այստեղ կարողանան արժանապատիվ աշխատել»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան:

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]