Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրակայրիչներ արտադրող ընկերությանն արտոնություն ստացավ

Վերադարձ լուրերի բաժին

14:46 , 27 Փետրվար 2020

Կառավարությունը ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրեց «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից: Ըստ հիմնավորման, «ՍԱՀԼԵՎՍ» ընկերության ներմուծած ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։ Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման ու որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար: «ՍԱՀԼԵՎՍ»-ը հիմնադրվել է 2010 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային կրակայրիչների արտադրությամբ։ Կազմակերպությունը նախատեսում է մեծ ծավալներով արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ձեռնարկությունը մտադիր է կատարել ընդհանուր մոտ 170 մլն դրամի չափով ներդրում՝ հումք ձեռք բերելու համար։ Վերոնշյալ գործունեության կազմակերպման նպատակով ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։

Արմենպրես

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։