Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կտրուկ անկումից հետո նավթի գներն այսօր մի փոքր աճել են

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

12:03 , 25 Օգոստոս 2015

Brent մակնիշի նավթի գինը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 1.36 տոկոսով և հասել 43.28 դոլարի՝ 1 բարելի դիմաց։ Ամերիկյան WTI նավթի գինը աճել է 1.64 տոկոսով. 1 բարելն այսօր արժե 38.88 դոլար։  Հիշեցնենք, որ երեկ BRENT և WTI նավթի գները կազմում էին, համապատասխանաբար, 43 և 38 դոլար՝ 1 բարելի դիմաց։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կողմից մշակված՝ ՌԴ տնտեսական զարգացման կանխատեսման հիմքում դրված է 50 դոլար գինը (BRENT-ի համար)։ Գերատեսչության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը հուլիսի 10-ին հայտարարել էր, որ այդ ուղենիշը չի վերանայվի, քանի որ բավականին պահպանողական է և կայուն։ Սակայն ավելի ուշ՝ օգոստոսի 24-ին, նա չի բացառել, որ նավթի գները կարող են ժամանակավորապես իջնել 40 դոլարի նշաձողից։


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Դոնալդ Թրամփ

«Երբ ասացի հայ եմ, ասաց՝ օ, հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են»,-հավելեց արքեպիսկոպոսը:

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ