Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կստուգի՞ արդյոք հարկայինը «պանամական օֆշորում» ներգրավված անձանց. ՊԵԿ փոխնախագահի պարզաբանումները

Վերադարձ լուրերի բաժին

18:16 , 11 Մայիս 2016

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է պանամական օֆշորային թղթերին և դրանց ՀՀ քաղաքացիների առկայությանը։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (The International Consortium of Investigative Journalists) հրապարակեց  214 000 օֆշորային ընկերությունների և օֆշորային սխեմաներում ներգրավված անձանց ցանկը, որից պարզ դարձավ, որ Հայաստանից 3 տասնյակ մարդիկ են ներգրավված օֆշորային սխեմաներում:

Լրագրողներին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե հարկային մարմինները ցանկում նշված անձանց նկատմամբ քայլեր ձեռնարկելո՞ւ են, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ Միրումյանը նշել է, որ հարկային մարմիններն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն։ Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ հարկային մարմինները կարող են հետաքրքրվել այն դեպքերում, երբ հարկային հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում կատարվում է որևէ ընկերության հետ փոխհարաբերությունների ճշտում, և բացահայտվում է, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ, և դրա արդյունքում՝ կան պետական բյուջե չվճարված հարկեր:

Հարցին՝ նորմա՞լ է, որ պետական պաշտոնյան օֆշորում բիզնես ունի և իր եկամուտներից գոյացած հարկերը մուծում է ոչ թե Հայաստանում, այլ այնտեղ, Վ. Միրումյանը պատասխանել է. «Եթե հարկերը վճարվում է օֆշորում, պետք է պարզվի` օֆշորում գործող օրենսդրությանը համապատասխա՞ն է գործում, թե՞ ոչ, հիմա մեր խնդիրը ո՞րն է, բացահայտել՝ ճի՞շտ է օֆշորում վճարում հարկերը, թե՞ ոչ: Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ, այլ հարց է՝ դրա արդյունքում կարո՞ղ է հայկական ընկերությունը պակաս է վճարել իր հարկերը, թե՞ ոչ»:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտե՞ղ պետք է ներդրվեն սփյուռքից ներգրավված ֆինանսական միջոցները

Հաշվի առնելով առաջադրված սկզբունքները պետք է բացառել այնպիսի նախագծերը ինչպիսիք են Նաիրիտի վերագործարկումը, ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ