Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կստեղծվի Երևանի և Գյումրիի բազային երկրատեղեկատվական միասնական համակարգ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:34 , 08 Հունիս 2017

Երևան և Գյումրի քաղաքների՝ նախորդ տարիներին ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների նույնականացման, տեքստային ֆորմատավորման, համակցման և նոր ծրագրային միջավայր տեղափոխելու աշխատանքների կատարման համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կհատկացվի 32 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից:

Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն ասել է, որ այդ աշխատանքի նպատակը Երևան և Գյումրի քաղաքների ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական միասնական համակարգի ստեղծումն է: «Արդյունքում ակնկալվում է ունենալ՝ բոլոր շերտերում ներբեռնված և արդեն իսկ հավաքագրված գծային ենթակառուցվածքներին վերաբերող տվյալներ, գծային ենթակառուցվածքները տնօրինող (շահագործող) կազմակերպությունների համար առցանց դիտման և որոնման հնարավորություններ, Երևան քաղաքի միասնական գեոպորտալ և այլն»,-  ասել է Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ծրագրի վերջնական արդյունքի համար նախատեսվող աշխատանքների հստակ ժամանակացույց սահմանել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: