Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգելու օրինագիծը հրապարակվել է

Վերադարձ լուրերի բաժին

20:11 , 29 Մայիս 2018

E-draft.am կայքում հրապարակվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը հետաձգել 1 տարով՝ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի իրավակարգավորումների՝ անձն իրավունք ունի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից (պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելուց), եթե սահմանված ժամկետում  ներկայացրել է համապատասխան դիմում։ Ըստ այդմ, 2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճար կատարելը կամ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար՝ անկախ գործատուի կազմակերպաիրավական կարգավիճակից։ Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել նախորդ բոլոր խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։ Նախագիծն ընդունվելու դեպքում կհետաձգվի պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը, ինչը հնարավորություն կտա կատարել համապատասխան վերլուծություններ և հիմնարար լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։

Պետական բյուջեի վրա ազդեցության տեսանկյունից՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն շուրջ 14 մլրդ դրամով 2018 թվականին և ևս շուրջ 14 մլրդ դրամով 2019 թվականին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը:

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

2018 թվականի հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ