Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Վերադարձ լուրերի բաժին

12:11 , 20 Մարտ 2019

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, որ այսօրվա գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ու ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ` մինչև 600 մեգավատ հզորությամբ, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ:

«Բոլորս գիտենք, որ Ատոմակայանի կանգառից հետո` 90-ական թվականներին, մենք ունեցանք էներգետիկ ճգնաժամ, ինչի հետևանքով բնակչությունը մնաց առանց էլեկտրաէներգիայի, Սևանա լճի մակարդակը նվազեց, և միայն ատոմակայանի վերագործարկումից հետո հնարավոր եղավ դուրս գալ էներգետիկ ճգնաժամից»,-հավելեց նա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։