Invalid username or password
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:
Առաջին միջոցառումը մեկնարկել է այսօր ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, որի շրջանակներում կուսակցությունները ներկայացնում են իրենց տնտեսական-քաղաքական ծրագրային դրույթները: Անդրանիկ միջոցառմանը մասնակցում են մեկական ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Ծառուկյան կուսակցությունների դաշինքից, Ելք կուսակցությունների դաշինքից, Ազատ դեմոկրատներ կուսակցությունից, Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան կուսակցությունների դաշինքից:
Միջոցառումը վարում է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Դիտումներ 2386
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը: