Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կուսակցական փողերի վիճակագրությունը

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 31 Օգոստոս 2016

Եթե կա մի բան, որի առատությամբ անվիճելիորեն կարող են պարծենալ, դա Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն է։ Հայաստանի Հանրապետությունում այսօր դե-յուրե գրանցված են մոտ տասնյակից ավելի կուսակցություններ։ Այդ թվում կան այդպիսիք, որոնց անունը բնակչության մեծամասնությունն անգամ չի լսել (օրինակ՝ «Հայկանդուխտ» Ավանդապաշտ Ժողովրդավարական կուսակցություն, «Կանայք Հայոց Աշխարհի» կուսակցություն կամ «Բագրևանդ» կուսակցություն)։

Շատ հաճախ կուսակցությունների իրական հնարավորությունների ու ռեսուրսների մասին կարելի է պատկերացում կազմել ոչ թե նրանց իսկ կողմից հնչած հայտարարությունների հիման վրա, այլ՝ ֆինանսական փաստացի շարժի։

Կուսակցությունները, ըստ օրենքի, պարտավոր են տարեկան կտրվածքով հաշվետվություններ հրապարակել դրամական միջոցների մուտքերի ու ելքերի, ինչպես նաև՝ շարժական ու անշարժ գույքի վերաբերյալ։

Մենք որոշեցինք աչքի անցկացնել ՀՀ կուսակցությունների՝ 2015 թվականի տարեկան հաշվետվությունները, որոնք հրապարակված գեն azdarar.am կայքում։ Բնականաբար, բոլորինը վերլուծել չէինք կարող, այդ իսկ պատճառով ընտրել են խորհրադարանում ներկայացված հիմնական կուսակցություններին։

Դատելով հաշվետվություններից՝ ամենաունևոր կուսակցությունը, ինչպես և կարելի էր սպասել, ՀՀԿ-ն է։ 2015-ի սկզբին այս կուսակցության դրամական միջոցների մնացորդը կազմել է 32.2 մլն դրամ։ Տարվա ընթացքում ՀՀԿ-ն ունեցել է 362.5 մլն դրամի մուտքեր, որի մեծ մասը՝ 327.2 մլն-ը, անդամակացության վճարներն են։ 33.9 մլն դրամի չափով էլ կուսակցությունը ստացել է օրենքով նախատեսված կարգով ֆինանսավորում։

Եկած միջոցները ՀՀԿ-ն գրեթե ամբողջությամբ ծախսել է (աշխատավարձեր, կոմունալ վճարներ, գործուղումներ և այլն) և տարին փակել 9.9 մլն դրամ մնացորդով։ ՀՀԿ-ն նաև ամենահարուստն է՝ իրեն պատկանող անշարժ գույքով։ Կուսակցությունը իր հաշվեկշռում նշել է մոտ 40 միավոր անշարժ գույք՝ հող, շենք, շինություն։

Եվ վերջապես, ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որի հաշվետվությունն ուղեկցվում է աուդիտորական եզրակացությամբ։ ՀՀԿ-ի հաշվետվության աուդիտն իրականացրել է Asatryans աուդիտորական ընկերությունը։ Սա զարմանալի չէ. աուդիտը թանկ հաճույք է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։

Անգամ խորհրդարանում իր ներկայացվածությամբ երկրորդ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, աուդիտի վրա գումար չի ծախսել։

ԲՀԿ-ն 2015-ի սկզբին ունեցել է 5 մլն 890.4 հազար դրամի մնացորդ։ Տարվա ընթացքում ունեցել է 25.2 մլն դրամի մուտքեր։ Դրա մեծ մասը օրենքով նախատեսված կարգով ստացված ֆինանսավորումն է՝ 23.2 մլն դրամ։ Անդամավճարներից ստացվել է 1.5 մլնից փոքր-ինչ ավելի գումար։ Ու սա բավականին տարօրինակ է։ Կուսակցությունը տարբեր ժամանակներում հայտարարել է, որ ունի մի քանի հարյուր հազար անդամ, սակայն հաշվետվության համաձայն՝ անդամավճար են մուծել ընդամենը 1522 հոգի։

Այս առումով ԲՀԿ-ն զիջում է իրենից մի քանի անգամ ավելի քիչ պատգամավորներ ունեցող ՀԱԿ կուսակցությանը։ Ըստ հաշվետվության, ՀԱԿ-ին հաջողվել է 3000 կուսակցականներից մուտգագրել մոտ ավելի քան 2 մլն դրամի անդամավճար։

Տարվա ընթացքում ՀԱԿ-ը օրենքով նախատեսված կարգով ստացել է 682 հազար դրամի ֆինանսավորում։ Եվս 1 մլն 60 հազար դրամ ստացվել է ֆիզիկական անձանց նվիրատվություններից, ընդ որում, խոշորագույն նվիրատուն (390 հազար դրամ) եղել է Լևոն Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը 2015-ի սկզբին դրամական միջոցներ չի ունեցել։ Տարվա ընթացքում ունեցել է 717 հազար դրամ անդամավճար և 40 հազար դրամի նվիրատվություն։

Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն տարեսկզբին ունեցել է 26.6 հազար դրամի մնացորդ։ Տարվա ընթացքում ունեցել է 608 հազար դրամի նվիրատվություն՝ ֆիզիկական անձանցից, և 682 հազար դրամի օրենքով նախատեսված ֆինանսավորում։

Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը տարվա սկզբին ունեցել է 407.6 հազար դրամի մնացորդ։ Տարվա ընթացքում ֆիզանձանց նվիրատվություններից եղել է շուրջ 6.5 մլն դրամի մուտք, և 4.2 մլն դրամ՝ օրենքով նախատեսված կարգով ստացված ֆինանսավորում։

Եկած փողն ամբողջությամբ ծախսվել է, և ՕԵԿ-ը տարին փակել է ընդամենը 233.6 հազար դրամ մնացորդով։ Ամենաուշագրավն այն է, որ գումարը ծախսվել է հիմնականում կոմունալ վճարների վրա. կուսակցությունը ավելի քան 4.8 մլն դրամ է վճարել էլեկտրաէներգիայի դիմաց։

Ժառանգությունը 2015 թվականը սկսել է 921 հազար դրամ մնացորդով։ Տարվա ընթացքում չի ունեցել մուտքեր ո՛չ անդամավճարներից, ո՛չ նվիրատվություններից։ Մուտքի միակ աղբյուրը օրենքով նախատեսված կարգով ստացված ֆինանսավորումն է՝ 4.4 մլն դրամի չափով։

ՀՅԴ կուսակցության 2015 թվականի հաշվետվությունը azdarar.am կայքում ներկայացված չէր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը