Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորպորացիաներից մինչև ՓՄՁ, քաղաքային տնտեսությունից մինչև համատիրություններ

Վերադարձ լուրերի բաժին

10:57 , 11 Ապրիլ 2018

Հայաստանում գործող տնտեսական լրագրողների և տնտեսական լրագրությամբ զբաղվել ցանկացող ուսանողների համար նախատեսված դասընթացը շարունակվում է։

Ֆինանսական թափանցիկությունը կարևոր և անհրաժեշտ բան է։ Սակայն թափանցիկության մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն պետական կառույցների, այլ նաև մասնավոր խոշոր ընկերությունների վրա։ Առավելագույն թափանցիկություն ապահովում են բորսայում ցուցակված բաց բաժնետիրակական ընկերությունները։ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն ընկերություններին, որոնք դեմ չեն ազատ շրջանառության դնել իրենց արժեթղթերը, անցնել կորպորատիվ կառավարման և առավելագույն թափանցիկություն ապահովել՝ հրապարակելով իրենց հաշվետվությունները։

Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞ւ հայաստանյան գործարարները հակված չեն «բացվել»։ Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ է կորպորացիան, կորպորատիվ կառավարումը։ Ըստ օրենքի՝ ինչ աստիճանի ֆինանսական թափանցիկություն և հրապարակայնություն պետք է ապահովեն հայաստանյան ընկերությունները։ Ի՞նչ հաշվետվություններ են նրանք հրապարակում , ինչ ձևաչափերով։ Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել այդտեղ տեղ գտած և ընդհանրապես՝ ֆինանսական տվյալների հետ հետ աշխատելիս։ Ի՞նչ է աուդիտը, ինչով է այն կարևոր և որն է արտաքին ու ներքին աուդիտի տարբերությունը։

Այս և այլ հարցերի մասին ապրիլի 3-ին խոսեց «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանը։

Chalabyan

 

ՓՄՁ՝ փոքր և միջին ձեռնարկատիրություն։ Սա այն թեմաներից է, որի մասին բոլորն են խոսում և բավականին հաճախ։ Սակայն քչերը գիտեն՝ ի՞նչ է ՓՄՁ-ն։ Ի՞նչ չափանիշներով է որոշվում՝ տնտեսվարող սուբյեկտը գերփո՞քր է, փո՞քր, միջի՞ն, թե՞ խոշոր։

Այս հարցերը տնտեսական լրագրողների համար ապրիլի 5-ին պարզաբանեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը։ Նա նաև ներկայացրեց, թե ինչպես են հարկվում ՓՄՁ-ները, ինչ է փոխվել Հարկային օրենսգրքի ընդունման արդյունքում, ինչ խնդիրների են բախվում գերփոքր և փոքր գործարարները և այլն։

Եվ վերջապես, նա ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ՝ ՓՄՁ-ների քանակի, ընդհանուր շրջանառության և ՀՆԱ-ում ՓՄՁ կշռի մասին, ինչպես նաև՝ լրագրողներին ծանոթացրեց տեղեկատվական այն աղբյուրներին, որտեղից կարելի է համեմատաբար թարմ և իրականությանը մոտ տվյալներ ստանալ ՓՄՁ ոլորտի վերաբերյալ։

Hakob

 

Երևանը ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 60%-ը, սակայն ի՞նչ գիտենք մենք քաղաքային տնտեսության մասին՝ որքան է Երևան քաղաքի բյուջեն, ինչպես է այն գոյանում և ինչ ուղղություններով է ծախսվում, ինչպես են փոխվել այդ ցուցանիշները և այլն։

Բացի այդ՝ տնտեսության մասին գրելիս մենք հիմնականում կենտրոնանում ենք գլոբալ թեմաների վրա՝ ՀՆԱ-ի աճ, պետական պարտք, օտարերկրյա ներդրումներ և այլն։ Բայց կան մեզ անմիջապես առնչվող և մոտ գտնվող խնդիրներ՝ վերելակային տնտեսություն, շենքերի վիճակ, աղբահանություն և այլն։ Նման խնդիրներին անդրադարձ լինում է հիմնականում արտակարդ իրավիճակների դեպքում, սակայն խորքային ուսումնասիրություններ, պատճառները հասկանալու համար, գրեթե չեն արվում։

Իսկ պատճառների մի զգալի մասը թաքնված է համատիրությունների աշխատանքում։ Այս թեման բոլորին է առնչվում, թեպետ անգամ լրագրողներից շատերը չգիտեն, որ իրենք համատիրությունների անդամներ են և, որպես բնակիչ, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։

Հենց այս թեմաներին ապրիլի 6-ին անդրադարձավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։ Նա նաև Դավթաշեն վարչական շրջանի օրինակով ցույց տվեց՝ ինչպես են աշխատում համատիրությունները, որքան գումար են հավաքում և ինչի վրա են ծախսում, որքանով են կարողանում ինքնուրույն լուծել իրենց առջև ծառացած խնդիրները, և ինչ տարբերակներ են քննարկվում՝ համատիրությունները կայացնելու ու դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար։

ruslan

Հիշեցնենք, որ B4B.am պորտալը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, կազմակերպել է եռամսյա դասընթաց՝ տնտեսական լրագրողների և և տնտեսական լրագրությամբ զբաղվել ցանկացող ուսանողների համար։ Դասընթացին ներգրավված են Հայաստանի լավագույն մասնագետները՝ տարբեր ոլորտներից, ինչպես ակադեմիական շրջանակներից, այնպես էլ Կենտրոնական բանկի մասնագետներ, Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներ, անկախ փորձագետներ և հայտնի գործարարներ։

Ծրագրի գործընկերներն են՝ ՎիվաՍել-ՄՏՍ,  Լիդիան Արմենիա և Գազպրոմ Արմենիա ընկերությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.