Invalid username or password
Ըստ b4b.am-ի՝ անգամ Սաուդյան Արաբիայի՝ նավթի արտադրությունը 1 մլն բարել/օր կրճատելու մասին որոշումը չկարողացավ զսպել նավթի գների անկումը: Այդ մասին հաղորդում է finanz.ru-ն:
Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է նավթի արտադրության կրճատման մասին: Հունիսին թագավորությունը կարտադրի օրական 7.5 մլն բարել՝ ամենացածր ցուցանիշը վերջին 18 տարիների ընթացքում: Ապրիլի նկառմամբ գրեթե 2 անգամ կկրճատվի նաև նավթի արտահանման ծավալը՝ կազմելով օրական 5 մլն բարել: Կրճատումներ կիրականացնեն նաև Քուվեյթը՝ օրական 80 հազ. բարել և ԱՄԷ-ն՝ օրական 100 հազ. բարել:
Նավթի արտադրության կրճատումների միջոցով Սաուդյան Արաբիան ցանկանում է զսպել նավթի գների անկումը, ինչն սկսել է նկատվել շուկայում: Brent տեսակի նավթի ֆյուչերսները մինչև 31 դոլար/բարել հասնելուց հետո, սկսեցին անկում ապրել: Լոնդոնյան ICE բորսայում Երևանի ժամանակով 22:40-ին Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները վաճառվում են 29.7 դոլար/բարել գնով՝ նվազելով 4.7%-ով: 1.46%-ով նվազել է նաև WTI տեսակի նավթի գինը՝ կազմելով 24.38 դոլար/բարել:
EconoMood
Դիտումներ 2152
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: