Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորոնավիրուսի հետևանքով օրական ֆինանսական կորստի մասին

Վերադարձ լուրերի բաժին

10:46 , 09 Ապրիլ 2020

«Հրապարակը» գրում է.
Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Վահրամ Ավանեսյանը մասնագիտական հաշվարկ և վերլուծություն է կատարել՝ կանխատեսելով, թե մենք որքան վնաս կկրենք կորոնավիրուսի պատճառով առաջացած այս ճգնաժամի, ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով: Ավանեսյանը, հիշեցնենք, պետական համակարգում աշխատել է դեռ 90-ականներից, իսկ վերջին անգամ կառավարության անդամ եղել է Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Այժմ պետական կառավարման համակարգից դուրս է, փոխարենը նրա որդին՝ Ավագ Ավանեսյանն է կառավարությունում. էկոնոմիկայի փոխնախարարն է:

Ըստ Ավանեսյանի կատարած հաշվարկի՝ Հայաստանի տնտեսությունն արտակարգ դրություն հայտարարելու օրվանից ի վեր 20 աշխատանքային օրվա կամ մոտ մեկ ամսվա կտրվածքով այսպես մնալու դեպքում կկրի 2019 թ. մեր ՀՆԱ-ի 11 տոկոսի չափ կորուստ: Այսինքն, եթե 2020 թվականին մենք պետք է 11 տոկոսի չափով օգուտ ունենայինք, այդ օգուտը չենք ունենա: Բայց դա դեռ ամենը չէ:

«Եթե մենք 20 օր ունենանք նման տեսակի սահմանափակումներ, ոչ թե աճի տեսանկյունից, այլ կորուստների առումով՝ 2019-ի համեմատ, կունենանք 11 տոկոսի չափով ՀՆԱ-ի կորուստ: Սա բազային սցենարն է, կարող է լինել նաև ավելի ցածր սցենար: Բայց Հայաստանի համար կարևոր է գնահատել նաև, թե ինչ է տեղի ունենալու մեր երկու՝ առաջնային և երկրորդային եկամուտների հետ: Հայտնի բան է․ մեկը աշխատողներն են փողը փոխանցում, մյուսը բարեկամները բարեկամներին են փողը փոխանցում, որը հիմնականում, բնականաբար, Ռուսաստանից է գալիս, և երկուսի մասով էլ մենք խնդիր ունենք»,- ասաց պարոն Ավանեսյանը, ապա շարունակեց.

– Իմ հաշվարկով, 120 օր կամ չորս ամիս մենք աչքի տակ պետք է ունենանք, որ Ռուսաստանում սահմանափակումները կշարունակվեն, և եթե այդ հաշվարկով առաջնորդվենք, ապա միայն ՌԴ-ից եկած եկամուտների մասով մենք կունենանք օրական 20 մլն դոլարի կորուստ: Եվ եթե տարեկան կտրվածքով հաշվենք, ապա, իմ գնահատականներով, մոտ 500 մլն դոլարի կորուստ կունենանք միայն Ռուսաստանից: Իսկ միայն կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքները եթե գնահատենք՝ հաշվի չառնելով Ռուսաստանից եկող գումարները, ապա մեկ օրում մենք ունենում ենք 51 մլն դոլարի կորուստ: Իսկ եթե ՌԴ-ում 120 օր չտևի, այլ ավելի շատ, ապա կորուստները, բնականաբար, ավելի շատ կլինեն: Եվ եթե այդ 51 միլիոնը բազմապատկում ենք օրերի քանակով՝ 20-ով, ստանում ենք 1 միլիարդից ավելի գումար՝ գումարած ՌԴ-ից այդ 500 մլն դոլարի կորուստը, ստացվում է ավելի քան 1,5 միլիարդ, որը 2019 թ. մեր ՀՆԱ-ի 11 տոկոսն է կազմում:

– Իսկ եթե 20 օր չտևի, այլ ավելի շատ, մեր կորուստները տրամաբանորեն պե՞տք է ավելի շատանան, քանզի դիմակայելու ռեսուրսներն էլ են քչանալու, թե՞ դարձյալ 51 միլիոնի շրջանակում կլինեն:

– Տրամաբանությունը՝ միանշանակ, այո, բայց ես մի քիչ ուրիշ ձևով եմ դրան նայում: Ուզում է՝ 20 օր լինի, ուզում է՝ 40 օր լինի կամ թեկուզ 365 օր լինի, միևնույն է՝ դու քո ՀՆԱ-ից շատ չես կարող կորցնել: Ակնհայտ է, որ մի ամբողջ ստվար հատվածի համար դա կլինի կոնկրետ խնդիր ուղղակի սպառման տեսանկյունից, որովհետև մարդկանց խնայողությունները կարող են ձգել մեկ, երկու ամիս, ո՛չ ավել, որը մոտավորապես բնակչության 40-45 տոկոսն է կազմում, և եթե իրենք իրենց եկամուտներից զրկվեցին, այդ խնդիրները, բնականաբար, առաջանալու են։ Իհարկե, մենք ունենք նաև պետական հատված, որի ծառայողների աշխատավարձը կարող է պետությունը տալ, բայց եթե մասնավոր հատվածն իր աշխատողների՝ ինքնազբաղվածների, օրավարձով աշխատողների աշխատավարձը չտվեց, ապա դա շատ կոնկրետ սոցիալական խնդիր է առաջացնելու:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: