Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորոնավիրուսի հետևանքների մեղմացման նպատակով տրամադրված սոցիալ-տնտեսական օժանդակության ընթացիկ ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

22:16 , 24 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։

Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ 1-ին միջոցառում՝ 264 բավարարված հայտ, տրամադրված աջակցության ծավալ՝ 19.5 մլրդ դրամ, 2-րդ միջոցառում՝ 3887 բավարարված հայտ, 5.2 մլրդ դրամ, 3-րդ միջոցառում՝ 430 բավարարված հայտ, 4.8 մլրդ դրամ, 5-րդ միջոցառում՝ 11 296 շահառու, 1.8 մլրդ դրամ, 8-րդ միջոցառում՝ 86 522 շահառու, 6 մլրդ դրամ, 9-րդ միջոցառում՝ 72 403 շահառու, 1.9 մլրդ դրամ, 10-րդ միջոցառում՝ 2365 շահառու, 141.7 մլն դրամ։ Նշվել է, որ այս ծրագրերով շահառուների նույնականացման և օժանդակության տրամադրման գործընթացը շարունակվում է։ 13-րդ և 14-րդ միջոցառումները կատարման փուլում են, նախատեսված ֆինանսական աջակցությունը կտրամադրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Ավարտված են 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ ծրագրերը, ցուցանիշները հետևյալն են. 4-րդ միջոցառում՝ 2093 շահառու, աջակցության ծավալ՝ 209.3 մլն դրամ, 6-րդ միջոցառում՝ 6723 շահառու, 457 մլն դրամ, 7-րդ միջոցառում՝ 8751 շահառու, 875 մլն դրամ, 11-րդ միջոցառում՝ 450 827 շահառու, 786 մլն դրամ, 12-րդ միջոցառում՝ 486 434 շահառու, 1.8 մլրդ դրամ։

Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական թիրախային աջակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող գաղափարներ։ Քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ շահառուների խոցելի խմբերի նույնականացման չափանիշների և կատեգորիաների առնչությամբ։ Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով նախագծային տեսքի բերել գաղափարները և ներկայացնել հաստատման։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: