Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորոնավիրուսի հաստատված 8 դեպք Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

17:16 , 13 Մարտ 2020

Այս պահին Հայաստանում կա հաստատված 8 դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են: Համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը։ Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունները չեն աշխատի:

Ամերիաբանկը վարկերի մարումները հետաձգում է 2 ամիս ժամկետով. ս.թ.մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց և կազմակերպելուց: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության համար այս ժամանակաշրջանը ոչ միայն խնդիրներ կստեղծի, այլ կբացի հնարավորություններ, քանի որ աշխարհում վերադասավորումներ են տեղի ունենում, ինչին պետք է ուշադրություն դարձնի գործարար միջավայրը:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: