Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ Հայաստանում ընդհանուր վարակվածների թիվը 18-ն է, որոնցից 11-ը Էջմիածնի նշանդրեքի մասնակիցներից են: Ըստ նրա՝շուտով կլինի առողջացման 1 դեպք: «Քաղաքացին, ում մոտ մարտի 1-ին հաստատվել էր կորոնավիրուսի դեպք, այսօր արդեն թեստավորման արդյունքը բացասական է եղել, և եթե կրկնակի թեստի արդյունքը նույնպես կլինի բացասական, ապա քաղաքացին կհամարվի բուժված»,- ասել է Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ հաստատված դեպքերը մինչև 51 տարեկան քաղաքացիներ են, ովքեր, չեն գտվում առավել ռիսկային գոտում, վարակվածներից միայն 1 քաղաքացի 72 տարեկան է, ում մոտ չկան բարդացման ախտանշաններ: Տեսաուղերձի ժամանակ նա տեղեկացրել է, որ իր և Աննա Հակոբյանի՝ կորոնավիրուսի թեստը եղել է բացասական: Վարչապետի տիկինը մարտի 7-ին շփում էր ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ: Հարավամերիկյան պետության ղեկավարի՝ կորոնավիրուսի թեստը, ըստ նախնական տվյալների, եղել էր դրական:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: