Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Վերադարձ լուրերի բաժին

Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է, իսկ Հայաստանից Ռուսաստան փոխանցվող գումարների ծավալը մնացել է անփոփոխ։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2020 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստան փոխանցված գումարները կազմել են 235 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 մլն ԱՄՆ դոլարով ավել է։ Հայաստանից Ռուսաստան փոխանցված գումարի ծավալը գրանցել է փոքր աճ, իսկ դեպի Հայաստան Ռուսաստանից փոխանցված գումարը կրճատվել է մոտ 30 տոկոսով՝ կազմելով 399 մլրդ ԱՄՆ դոլար։

Դեպի Հայաստան դրամական փոխանցումները նվազել են նաև Ղազախստանից և Չինաստանից, իսկ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Թուրքիայից, Իսպանիայից և Ուկրաինայից փոխանցումներն աճել են։ 2020 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՄՆ-ից փոխանցվող գումարները աճել են 22 տոկոսով, այն ժամանակ, երբ ԱՄՆ փոխանցվող գումարները նվազել են ավելի քան կիսով չափ։ Դիտարկվող ժամակահատվածում Գերմանիայից ՀՀ փոխանցվող գումարները աճել են մոտ 5 մլն ԱՄՆ դոլարով, երբ Հայաստանից Գերմանիա է փոխանցվել 29 մլն ԱՄՆ դոլար ավել գումար, քան նախորդ տարվա նույն ժամանակատտվածում։ Վերոնշյալ մնացած երկրների առոմով Հայաստանից իրականացված փոխանցումների ծավալը նույնպես նվազել է, բացառությամբ Թուրքիայի, որի գծով ոչ էական աճ է գրանցվել։

pasted image 0

Պատմականորեն Հայաստան փոխանցվող գումարների ծավալն աճում է տարեվերջում և անկում գրացում տարեսկիզբին, որից հետո սկսում է վերականգնողական և հարաբերականորեն կայուն փուլ։ 2020 թվականին կորոնավիրուսով պայմանավորված Հայաստան փոխանցվող գումարների ծավալը տարվա սկզբի կրճատումից հետո ոչ միայն չհասցրեց վերակագնվել, այլև ավելի խորացրեց անկումը։ Այս ամենը պայմանավորված էր մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր կասեցումներով։

Վերջին օրերին Ռուսաստանում աշխատանքային գործունեություն իրականացնող անձինք պարբերաբար բողոքի ակցիա են կազմակերպում՝ պահանջելով պայմաններ ստեղծել Ռուսաստան մեկնելու համար։ Միաժամանակ Ռուսաստանն իր սահմանները բացել է ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացառությամբ Հայաստանի, ինչն էլ պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ թվով։

2020 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստան և Հայաստանից համախառն փոխանցումների գծով գումարների անկում է նկատվել․ ներհոսքի գծով՝ 15 տոկոս, իսկ արտահոսքի գծով՝ 20 տոկոս։ Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայության արդյունքում դեպի Հայաստան և Հայաստանից փոխանցվող գումարների հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, որի բաժինը զուտ ներհոսքի մեջ դիտարկվող ժամանակահատվածում կազմել է ավելի քան 60 տոկոս՝ գրանցելով նախորդ տարվա համեմատ ավելի քան 50 տոկոս անկում։

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փոխանցվող գումարի ավելի քան 60 տոկոսը գալիս է Ռուսաստանից, ապա դեպի Հայաստան դրամական փոխանցումների վրա իր ազեցությունն է թողել նաև ռուսական ռուբլու արժեզրկումը։ Ռուսական ռուբլին դիտարկվող ժամանակահատվածում միջին հաշվարկներով արժեզրկվել է, ինչը հիմնականում պայմանավորված է նավթային շուկայում գրանցված ճգնաժամով։ ՀՀ դրամը ռուբլու նկատմամբ արժևորվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանում բնակվող ֆիզիկական անձանց փոխանցվող գումարները, երբ կոնվերտացվում են ՀՀ դրամի՝ գումարային արտահայտությամբ կազմում են ավելի քիչ, քան նախկինում։ Ինչը բացի ֆինանսականից նաև վարքագծային ազեցություն է թողնում սպառողի վրա։

pasted image 0 (2)

Մեկ այլ գործոն էլ կապված է արտագնա աշխատողների հետ, որոնք տարվա սկիզբ կամ արտակարգ դրության ժամանակ վերադարձել են Հայաստան և դեռևս չեն կարողացել վերադառնալ Ռուսաստան։ Այսպիսով, ենթադրվում է, որ վերջիններս, որոնք գտնվում են ՀՀ-ում պարապուրդի մեջ և չեն կարողանում վերադառնալ ՌԴ իրենց աշխատանքին, էական ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա։ Նրանց կողմից փոխանցվող գումարներն են կազմում Հայաստան փոխանցվող տրանսֆերտների հիմնական մասը։ Դեպի արտագնա աշխատողների ընտանիքներ փոխանցվող գումարների կրճատումը կամ բացակայությունը հանգեցնելու է այդ ընտանիքների կողմից սպառման ծավալների կրճատման։

Այսպիսով, տրանսֆերտների կրճատումը, որը բնակչության սպառման հիմնական ղբյուրներից մեկն է, իր բացասական ազդեցությունը կթողնի սպառման վրա։ Սպառման կրճատման արդյունքում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն բացասական հետևանքներ կկրի։ Հաշվի առնելով, որ արտարժութային ռիսկը գրեթե միշտ առկա է պայմանավորված արժութային քաղաքականությամբ, ապա արտագնա աշխատողների հարցի լուծման տարբերակները մի քանիսն են. ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում նրանց վերադարձն է Ռուսաստան, կամ մեկ այլ տարբերակ է ներքին շուկայում գործունեություն ծավալելու որոշակի ստիմուլների ստեղծումը։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: