Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորոնավիրուսից առավել տուժել են արդյունաբերությունը, ֆինանսները և ծառայությունները

Վերադարձ լուրերի բաժին

01:43 , 20 Մարտ 2020

Կորոնավիրուսի (COVID-19) բռնկումը բացասական է ազդել համաշխարհային տնտեսության վրա, սակայն առավել տուժել են արդյունաբերության, ֆինանսների ու ծառայությունների մատուցման ոլորտները: Այդ մասին գրել է Learnbonds.com ֆինանսական պարբերականը:

Համաձայն պարբերականի ներկայացրած տվյալների՝ վերջին մեկ շաբաթվա, մեկ ամսվա և երեք ամսվա ընթացքում վերը նշյալ ոլորտներում անկումը կազմել է համապատասխանաբար՝ արդյունաբերություն՝ 16.6%, ֆինանսներ՝ 31.6% և ծառայություններ 28.1%:

Վերջին յոթ օրվա ընթացքում արդյունաբերական ապրանքների պաշարը նվազել է 19.6%-ով, ֆինանսների բաժնետոմսերի գները՝ 14.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտինը՝ 14,6%-ով: Ամենաքիչը տուժել է առողջապահության ոլորտը: Ըստ երևույթին՝ դա պայմանավորված է նրանով, որ համաճարակը կարող է մեծ եկամուտ բերել տարբեր առողջապահական ձեռնարկություններին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել վիրուսը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու գործընթացում:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: