Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորոնավիրուսը և տնտեսական ճգնաժամը

Վերադարձ լուրերի բաժին

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրի հյուրը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն էր: Նա նշել է, որ ի տարբերություն 2008 թ. ճգնաժամի, որը զուտ տնտեսական էր, այս ճգնաժամն առողջապահական է, որն ունցել է սոցիալ-տնտեսական հետևանքներ: Արամյանը նշել է, որ համաշխարհային տնտեսությունն արտացոլում է առողջապահական ճգնաժամից ածանցված ռիսկերը, այդ պատճառով էլ այնտեղ տեղի է ունեցել նման կտրուկ անկում: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, հույժ կարևոր է նաև ինֆորմացիոն հոսքի կառավարումը: Նա բարձր է գնահատել կառավարության արձագանքը տնտեսական ռիսկերի, ճգնաժամի հանդեպ և արդարացված է համարել արտակարգ դրության սահմանումը: Միևնոյն ժամանակ, նա հորդորել է չթուլացնել զգոնությունը: Նա նշել է, որ ստեղծված ճգնաժամին որոշ երկրներ ցայտնոտային իրավիճակում արձագանքել են չափից ավելի կոշտ: Ըստ Արամյանի՝ կարևոր է նաև պաշտպանել սոցիալապես խոցելի խմբերին և վերահսկել առողջապահական ռիսկերը: Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսը և հայ-ռուսական համագործակցությունը

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:

Հունվարին գրանցված կազմակերպությունների և աշխատակիցների թիվն ավելացել է

2018 թ. հունվարի համեմատ՝ աշխատողների քանակն ավելացել է 18%-ով:

Մեքենաներ վաճառած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: