Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր լավ լուր ավետեմ՝ բայց դե զգոնությունը չկորցնեք։

b4b.am
Ուրեմն արվել է այ էս հետազոտությունը. https://academic.oup.com/jid/advance-article/doi/10.1093/infdis/jiaa274/5841129

Նախկին հետազոտությունները բացահայտել էին, որ կորոնավիրուսը պնդաճակատ է շոգի նկատմամբ։ Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ այն միջինը 15 րոպեում քայքայվում է ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ԱԻՆ-ի կայքում UV ինդեքսի մասին միայն ինֆորմացիա ունենք, այն էլ վերջին անգամ տրվել է անցյալ տարի։ Այն մեզ մոտ եղել 6, իսկ նախանցյալ տարի ամենաշոգին՝ 7։

Կից գրաֆիկից երևում է (ներքևից երրորդ նկարը), թե որ ամսվա, որ ժամին ինչքան է UVB ալիքների հզորությունը և ցույց է տրված, որ մայիս-հունիս ամիսների ուլտրամանուշակագույն ճառագայթումը բավարար է վիրուսին սպանելու համար՝ արևի տակ հարթ մակերևույթի վրա։ Այս գրաֆիկը արված է մեր երկայնության երկրների համար, սակայն ծովի մակերևույթի համար։ Կատարված աշխատանքը շատ հաջող սիմուլացիոն է, բարձրորակ է։ Մենք գտնվում ենք բարձր լեռնային գոտում, խնդրել եմ միջազգային օդերևութաբանական ծառայությունից տրամադրեն Երևանի տվյալները, հենց ստանամ կհամեմատեմ այս սիմուլացիայի հետ։
Մութ պայմաններում երևում է, որ վիրուսը չի վերանում։

ԲԱՅՑ սա բաց օդում, մակերևույթի վրա վիրուսի վարքագծի մասին է։ Մեր խնդիրը փակ տարածքում մարդկանց վարքագիծն է։ Հենց տվյալները ստանամ, սրան ավելի մանրամասն կանդրադառնամ։

Առաջին կարճ հետևությունս՝ այո, այս վիրուսն ունենալու է սեզոնայնություն այն երկրներում, որտեղ բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայները։ Վերջինիս վրա շատ գործոններ են ազդում՝ ամպերը, օզոնի շերտը, SO2-ի պարունակությունը մթնոլորտում և այլն և այլն։ Ու հիշեք, որ մաշկի համար էլ շատ վտանգավոր է»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: