Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:04 , 20 Հուլիս 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ներդրումային ծրագրերի համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ: Սոնգ Հա-Ջինը նշել է, որ կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում, և այցի շրջանակում արդյունավետ հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ: Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում զարգացման ներուժ ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է նշված բնագավառերնում հայ-կորեական կապերի զարգացմամբ, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների համագործակցությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոռոգման և ջրարբիացման 5 նոր ենթակառուցվածք Հայաստանի մարզերում

Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը:

Վարչապետը «Ռենկո»-ի տնօրենի հետ քննարկել է նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: