Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:16 , 24 Մայիս 2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողությունները՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ: Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրենը մայիսի 24-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ: «Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է, ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, կարվի պրոֆեսիոնալ մակարդակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վանեցյանը:

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք բացահայտումներում կհնչեն բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկությանը, թե նյութեր են նախատրաստվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, ԱԱԾ տնօրենը նշեց. «Նման բան չունենք, որ այս կամ այն պաշտոնյայի՝ Տարոն Մարգարյանի կամ այլ անձի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում: Կատարում ենք մեր աշխատանքը, և եթե աշխատանքի ընթացքում հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության մասին, կատարում եք օրենքով վերապահված գործառույթները»,-ասաց Վանեցյանը:

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոստանալով կարճ ժամանակում հասարակությանն ականատես դարձնել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Նա ընդգծել էր, որ ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե:

ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Սեւանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսավարողները եւ վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել

Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսավարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում

Նորածիններին առավել հաճախ տրվող անունները Հայաստանում՝ 2018թ առաջին կիսամյակում

2018 թվականի հունվար-հունիսի ընթացքում ծնված տղա երեխաներին ամենից հաճախ կնքել են Դավիթ անունով