Invalid username or password
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:
ՀՀ քննչական կոմիտեմամուլի ծառայությունը հայտնեց, որ 2018 թ. ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1.233 քրեական գործ (2017 թ.- 542), որից 1.077-ը վարույթ է ընդունվել 2018թ. ընթացքում (2017 թ.- 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017 թ.-ից: Վերլուծությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127,4 %-ով: Գործերն առնչվում են առողջապահության, իրավապահ, պաշտպանության, սոցիալական ապահովության, կրթության, պետական գնումների, էներգետիկայի և բնական պաշարների, տեղական ինքնակառավարման, համակարգերին և տարբեր ոլորտներին:
Դիտումներ 990
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։