Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները

Վերադարձ լուրերի բաժին

18:16 , 16 Մայիս 2018

Կոնվերս Բանկը գործարկել է  անշարժ գույքի գրավով ապահովված   վարկերի և վարկային քարտերի  տրամադրման  ակցիա՝ զգալիորեն բարելավելով  վարկավորման պայմանները: Վարկեր տրամադրվում են այլ բանկերում գործող վարկերի տեղափոխման նպատակով:

«Կոնվերս Բանկի այս ակցիայի գործարկմամբ , նախ և առաջ,  պարզեցվել է վարկավորման գործընթացը: Այսօր, կախված վարկատեսակից, 15-25 մլն դրամի/ համարժեք արտարժույթի  չափով վարկավորման համար  եկամտի վերլուծություն չի պահանջվում: Վարկային հայտի ուսումնասիրությունը, վարկի տրամադրումն ու կանխիկացումը  կատարվում են անվճար, իսկ Գրավադրվող գույքի նախնական գնահատման և Նոտարական վավերացման ծախսերը հոգում է Բանկը»,-ասացին Բանկում:

Ակցիայի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման  վարկեր են տրամադրվում մինչև 180 ամիս, իսկ    անշարժ գույքի գրավադրմամբ  վարկեր և չվերականգնվող սահմանաչափով  վարկային քարտեր՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:

Ակցիան գործում է մինչև 2018թ հունիսի 30-ը:

Ակցիայի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/action/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]