Invalid username or password
Կոնվերս Բանկը «Կոնվերս 25» ավանդի պայմանները դարձրել են ավելի գրավիչ՝ դրամային ավանդի ներդրման առաջին տարում առաջարկելով մինչև 9,5%, իսկ դոլարային ավանդի դեպքում՝ մինչև 5% տարեկան տոկոսադրույք: Ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9,75% և 5,5%:
Տոկոսադրույքների առավելագույն շեմը կհաշվարկվի Կոնվերս Բանկի Ինտերնետ բանկ, Մոբայլ բանկ համակարգերով գումարի ներդրման դեպքում: Այլ եղանակով ավանդադրման համար կգործի 0.25%-ով ցածր տոկոսադրույք:
«Կոնվերս 25» ավանդը գործողության 25 ամիս ժամկետով պրոդուկտ է, որը ներդրվել է 2018թ. սեպտեմբերին՝Բանկի 25-ամյակի կապակցությամբ և դարձել բանկի ամենապահանջված ավանդատեսակներից մեկը: Նախորդ տարեվերջի դրությամբ այդ ավանդի պորտֆելը կազմել է մոտ 1.9 մլրդ դրամ/համարժեք արտարժույթ:
Դրա շրջանակում բանկը հաճախորդներին է առաջարկում գումարի ներդրման լավագույն պայմաններ՝ շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ բարձր տոկոսադրույք: Ավանդի գործողության երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ավանդի առաջին տարվա համար նախատեսված տոկոսադրույքով: Իսկ ավանդի ողջ ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի մայր գումարից մասնակի ելքագրումներ կատարել:
«Կոնվերս 25» այլ առավելություններին կարող եք ծանոթանալ https://www.conversebank.am/hy/converse25/ հղումով:
Դիտումներ 666
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: