Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկի աջակցությամբ մայր թատրոնին կից փոքր բեմ՝ Black Box կբացվի

Վերադարձ լուրերի բաժին

11:18 , 05 Փետրվար 2019

Առաջիկայում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ:

«Սա լինելու է  Հայաստանում  պրոֆեսիանալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box բեմը, որի բացմամբ մենք փոխելու ենք թատերական մտածելակերպը, և ներդրվելու է  նոր մշակույթ՝  զուգահեռաբար պահպանելով և զարգացնելով ակադեմիական թատրոնը: Հուսով ենք՝ այն կդառնա նոր որոնումների, զարգացման, առաջադիմության հարթակ, որն արժանվույնս կգնահատվի հայ թատերասերների կողմից»,- իր խոսքում ասաց Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հավելելով, որ «թատերական շրջանակներում արդեն իսկ տեղյակ են Մայր Թատրոնում ընթացող շինարարական աշխատանքների մասին, և աննախադեպ այս նախագիծը մեծ ոգևորություն է առաջացրել»:

Նա նշեց նաև, որ Կոնվերս Բանկը հասարակության տարբեր շրջանակներում ընկալվում է որպես ամենամշակութային բանկ, և այս հովանավորությունը այդ որակումի ևս մեկ վկայությունն է:

black-box2

«Մենք՝ որպես Բանկ, գնահատում ենք նորարարական մտածելակերպը ինչպես բիզնեսում, այնպես էլ մշակույթի ոլորտում  և պատրաստակամ ենք քննարկել արվեստում նոր, առաջադիմական մոտեցումների ներդրման յուրաքանչյուր  առաջարկ: Այս առումով Black Box  թատրոնի շինարարությունը Հանրային և Մասնավոր հատվածների համագործակցության հերթական հաջողված օրինակն է: Ողջ աշխարհում  այն համարվում է թատրոնի զարգացման ամենահեռանկարային ձևը: Մայր թատրոնին կից նորակառույց Փոքր Բեմը լինելու է բազմաֆունկցիոնալ և համապատասխանելու է ժամանակի պահանջներին »,-ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Black Box բեմի բացումը նախատեսվում է այս ամիս:

black-box3

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: