Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ կարճաժամկետ վարկավորման «Բրիջ» պրոդուկտը

Վերադարձ լուրերի բաժին

17:50 , 31 Մայիս 2019

Կոնվերս Բանկն առաջարկում է «Բրիջ» պրոդուկտը՝ դրա շրջանակում տարբեր ոլորտներում գործող ՓՄՁ-երին հնարավորություն ընձեռելով շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով ստանալ մինչև 12 ամիս ժամկետով վարկավորում: Այդ մասին b4b.am-ին հայտնեց բանկի մամուլի ծառայությունը: Վարկավորումն իրականացվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

««Բրիջ» վարկատեսակը փոքր և միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները և, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը: Առաջին եռամսյակում գումարի ամբողջական մարման դեպքում տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկավորման դեպքում կազմում է 10%, դոլարով՝ 6%, իսկ եվրոյով՝ 5%»,-ասացին Բանկում:

Վարկավորումից հետո՝ հաճախորդի ցանկության դեպքում հնարավոր է մարման ժամկետը երկարաձգել ՝ դարձնելով մինչև 48 ամիս:
Նշվել է նաև, որ վարկավորման սկզբնական փուլում Կոնվերս Բանկ այցելություն չի պահանջվում: Անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրվում է Բանկի աշխատակիցների՝ ՓՄՁ այցի շրջանակներում: Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/BRIDGELOAN/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

ՀԴՄ կտրոն չտպելը զինվորի հացը գողանալ է. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների՝ շուկայի ամենացածր սակագինը

Հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։