Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկն աջակցել է սահմանամերձ գյուղերի երեխաների մասնակցությանը «Թումո» ամառային ճամբարին

Վերադարձ լուրերի բաժին

11:30 , 12 Հուլիս 2019

Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզից երկու երեխա մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին:

«Կրթության խրախուսումը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ Կոնվերս Բանկը համագործակցում է արդեն 5 տարի՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից երեխաներին հնարավորություն տալով մասնակցել կենտրոնի ամառային ճամբարին և ստանալ նոր գիտելիքներ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Tumo
Ճամբարի ընթացքում պատանիները ընտրել են իրենց դասընթացները հասանելի 10 ոլորտներից` նկարչություն, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, լուսանկարչություն, ծրագրավորմում, ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում և այլն: Պատանիները ոչ միայն ձեռք են բերել փորձառություն և ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից, այլև իրենց նախընտրած ոլորտի դասընթացների մասնակցելու արդյունքում ստեղծել են հետաքրքիր նախագծեր` անիմացիայից մինչև կայքեր, ռոբոտներ և խաղեր:

Զուգահեռաբար, երեխաները մասնակցել են տարբեր մշակութային, սպորտային և ժամանցային ծրագրերի` ծանոթանալով Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերին: Միայն 2018թ Բանկը Երևանում և Հայաստանի մարզերում կրթության որակի և պայմանների բարելավմանն է ուղղել մոտ 47 մլն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: