Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկն ամբողջությամբ մարել է 2017թ թողարկված դրամային պարտատոմսերը

Վերադարձ լուրերի բաժին

22:09 , 06 Օգոստոս 2019

Կոնվերս Բանկի` 2017 թ. թողարկված դրամային պարտատոմսերն ամբողջությամբ մարվել են: Տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ էր, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 10.5%:

Տեղաբաշխման ընթացքում պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը որոշակիորեն արտահայտվել է նաև երկրորդային շուկայում, որտեղ իրականացվել են ավելի քան 256 մլն դրամի չափով բորսայական գործարքներ: Ընդհանուր կատարված գործարքների միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.87% (նվազագույնը՝ 7.93%, իսկ առավելագույնը գրանցվել է արժեկտրոնի տոկոսադրույքի չափով):

Ապահովելով թողարկումների շարունակականությունը՝ Բանկը ներկայում հաճախորդներին առաջարկում է ձեռք բերել դրամային պարտատոմսեր, որոնք ունեն 36 ամիս մարման ժամկետ և 9.75% եկամտաբերություն: Տեղաբաշխման ավարտը նախատեսված է սեպտեմբերի 16-ին: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/amd19/:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա»,- վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա: