Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երևանյան երաժշտական փառատոնը

Վերադարձ լուրերի բաժին

20:29 , 26 Հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 25-ին՝ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով ավարտվեց Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի 25-ամյակին:  Ներկա էին  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, գործարարներ, երաժշտասերներ….

«Մադամ Բաթերֆլայը» բեմադրվել է Երևանյան փառատոնի շրջանակներում և հայկական բեմերում չի հնչել արդեն 10-ը տարի: Հուսով ենք, մեր այս բեմադրությունը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում 12 համերգները գոհացրեցին անգամ ամենախստապահանջ երաժշտասերներին: Այս տարի մենք հնարավորություն ունեցանք ունկնդրել  բացառիկ կատարումներ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ»,- իր խոսքում ասաց Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Con2

Մադամ Բաթերֆլայի դերում հանդես է եկել աշխարհի լավագույն բաթերֆլայներից մեկը՝ մեր հայրենակցուհի Լիանա Ալեքսանյանը:

«Ողջ աշխարհում ընդունված է, որ  բիզնեսն աջակցում է մշակույթի զարգացմանը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին, որ փառատոնին իր աջակցությամբ  մեզ հնարավորություն տվեց բեմադրել և մայր բեմում ներկայացնել աշխարհի ամենահայտնի բեմերում մշտապես մեծաթիվ հանդիսատես հավաքող «Մադամ Բաթերֆլայ» օպերան»,- իր խոսքում ասաց Լիաննա Ալեքսանյանը:

Նշվեց նաև, որ «Մադամ Բաթերֆլայ»-ը դասվում է աշխարհի ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Դրան նպաստում են օպերայի մեղեդային նրբագեղությունը, գլխավոր հերոսուհու անհավանական  մաքրությունն ու անկեղծությունը և նրա կերպարի աննկարագրելի քնարականությունը, որը օպերայի վերջում դառնում է խորը ողբերգական:

Հայաստանում «Մադամ Բաթերֆլայ»-ը առաջին անգամ ներկայացվել է 1934թ.-ին, Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում,  դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, տասը տարի առաջ՝ 2008թ-ին, որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց 2019 թվականի բյուջեի նախագիծը

Նախագծին կողմ քվեարկեցին 61, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 2 պատգամավորներ։ Որոշումն ընդունվեց։

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից