Invalid username or password
Մայիսի 6-ին Կոնվերս Բանկն ամբողջությամբ մարել է 2017թ.-ի մայիսի 5-ին թողարկված պարտատոմսերը: Ընդհանուր մարված պարտատոմսերի անվանական արժեքը կազմել է 6 մլն ԱՄՆ դոլար: Վերջիններս լայն տարածում էին ստացել ֆիզիկական անձանց շրջանում, ովքեր ձեռք էին բերել ընդհանուր ծավալի մոտ 87%-ը: Իրենց շրջանառության ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում տվյալ պարտատոմսերով (բորսայական հապավում՝ COVSB2) գրանցվել է մոտ 2.1 մլն դոլարի՝ թվով 99 գործարք:
Բանկը հետևողականորեն առաջարկում է պարտատոմսերի նոր թողարկումներ՝ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին շարունակաբար օգտվել տվյալ պրոդուկտից: Այսպես, ապրիլի 15-ից սկսվել է այս տարվա տեղաբաշխման գործընթացը, որով հաճախորդներին առաջարկվելու 10 մլն դոլարային և 1 մլրդ դրամային պարտատոմսեր երեք տարի մարման ժամկետով: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 9.75%, իսկ դոլարայինը՝ 5.5%:
Թողարկման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/2019issue/:
Դիտումներ 350
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։