Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Վերադարձ լուրերի բաժին

23:22 , 15 Հուլիս 2019

Կոնվերս Բանկը, հաճախորդների սպասարկման հարմարավետության և հասանելիության նպատակով, հանդես է գալիս հերթական առաջարկով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ԱՊՊԱ պայմանագրեր կնքել Բանկի վճարային տերմինալների միջոցով: Ծառայությունը 5 տոկոսով ավելի մատչելի է, իսկ պայմանագրի կնքումը տևում է հաշված րոպեներ:

Պայմանագրերի կնքման համար հաճախորդը վճարային տերմինալի միջոցով ընտրում է ապահովագրական ընկերությունը, լրացնում է պահանջվող տեղեկատվությունը, պայմանագրի կնքման ժամկետը և վճարում իրականացնում: Կնքված պայմանագրի օրինակը ստանում է իր կողմից մուտքագրված էլեկտրոնային հասցեին, իսկ պայմանագրի թղթային տարբերակը, ցանկության դեպքում, համապատասխան ապահովագրական գործակալությունում:

Կոնվերս Բանկում նշել են, որ հաճախորդները առաջիկայում ծառայությունից կկարողանան օգվել նաև Բանկի Վճարային պորտալի միջոցով: Վճարային պորտալը թվային հարթակ է, որի միջոցով կարելի է կատարել քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ, հեռահաղորդակցության ծառայությունների, կայանման համար և կայանման տուգանքի վճարում, իսկ Բանկի հաճախորդները կարող են նաև համալրել հաշիվները, գումար մուտքագրել քարտին, մարել վարկը:

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը պետականության ամրապնդմանը միտված քաղաքական որոշումների կողմնակից է

Նախագահը կողմնակից է բնությանը վնաս չտալուն և տնտեսական ու զբոսաշրջային հստակ ծրագրեր ունենալուն:

Կոնվերս Բանկը շարունակում է պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռքբերման վարկի ակցիան

Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Շինարարական, մեքենաշինական և սարքաշինական կազմակերպություններն էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց խնդիրները

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։