Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկի նոր առաջարկները հաճախորդներին. Հիմա՝ Visa Pay Sticker-ներ, առաջիկայում՝ Mini Fob-եր

Վերադարձ լուրերի բաժին

23:38 , 16 Հոկտեմբեր 2019

Կոնվերս Բանկն ընդլայնում է անկանխիկ վճարումների հնարավորությունները և հանդես է գալիս հերթական հետաքրքիր առաջարկով: Բանկն իր հաճախորդներին է առաջարկում վճարային քարտերից զատ կիրառել նաև Visa Pay Sticker–ներ: Դրանք հիմնական քարտին կցված VISA CLASSIC տեսակի անհպում քարտային պիտակներ են, որոնք կարելի է ամրացնել հեռախոսներին կամ աքսեսուարներին և օգտագործել անհպում եղանակով գնումների/ վճարումների, ինչպես նաև կանխիկացումների համար: Visa Pay Sticker-ով մինչև 10.000 ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի գործարքների, գնումների պարագայում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում:

Մեկ վճարային քարտին կարելի է կցել մի քանի Visa Pay Sticker-ներ, որոնք կարելի է ձեռք բերել Բանկի մասնաճյուղերում, իսկ առաջիկայում նաև առցանց՝ Բանկի կայքում: Կոնվերս Բանկն առաջիկայում հանդես կգա ևս մեկ՝ աննախադեպ առաջարկով՝ իր հաճախորդներին առաջարկելով օգտվել նաև Mini FOB-երից: Mini FOB-ը հիմնական քարտին կցված VISA CLASSIC տեսակի չափերով փոքր անհպում քարտ է, որը Բանկը կտրամադրի իր աքսեսուարով: Կիրառությունը նույնն է, ինչ պիտակներինը: Թե՛ պիտակը, թե՛ Mini FOB –ը կարելի է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կորստի դեպքում դրանք հնարավոր է բլոկավորել: Մանրամասները՝ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: