Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկի նոր ակցիայի ամենաակտիվ մասնակիցը ընտանիքի հետ միասին հանգիստը կանցկացնի Փարիզում

Վերադարձ լուրերի բաժին

13:47 , 16 Սեպտեմբեր 2019

Կոնվերս Բանկը՝ Մաստերքարդ վճարահաշվարկային համակարգի հետ գործակցությամբ, հայտարարում է հերթական լոյալության ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում, Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և կուտակելով «Կախարդական» միավորներ, հնարավորություն կունենան ստանալ սահմանված մրցանակներից մեկը:

«2019 թ. տարեսկզբից Կոնվերս Բանկը հանդես է եկել հաճախորդների խրախուսման մոտ մեկ տասնյակ ակցիաներով, որոնց շրջանակում Բանկի քարտապանները օգտվել են գումարի հետվերադարձի հնարավորությունից, իսկ առավել հաջողակները՝ ստացել արժեքավոր նվերներ: Մասնավորապես, անկանխիկ գործարքների խրախուսման ակցիաներից մեկի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդներից երեքը ստացել է Շրի Լանկայում հանգստանալու, իսկ մեկ ուրիշի շրջանակում տասը հաճախորդ՝ եվրոպական տասը քաղաքից մեկում հանգստանալու հնարավորություն: Ըստ որում, ուղեգիրներից յուրաքանչյուրը նախատեսված է եղել երկու անձի համար»,-ասել են Կոնվերս Բանկում:

Գործարկված նոր ակցիայի գլխավոր մրցանակը եւս ուղեգիր է՝ այս անգամ Փարիզի Դիսնեյլենդ` նախատեսված ընտանիքի համար: Այն կստանա անկանխիկ գնումների արդյունքում առավելագույն քանակի Կախարդական միավորներ հավաքած հաճախորդը: Ակցիայի ամենաակտիվ 4 այլ մասնակից ևս կստանան մրցանակներ` ընտանեկան հանգստի կազմակերպման համար:

Միաժամանակ, ակցիայի շրջանակում Բանկը առաջարկում է օգտվել ևս մեկ հնարավորությունից: Սեպտեմբերի 15- դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում Բանկի պոտենցիալ և գործող հաճախորդները կարող են նոր Մաստերքարդ վճարային քարտեր ստանալ ՝գործողության ողջ ընթացքում սպասարկման վճարի՝ 50% զեղչ գնով:

Ակցիայի մանրամասները և «Կախարդական» միավորների կուտակման կարգը՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/09/13/mastercarddisneyland/
հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: