Invalid username or password
Օգոստոսի երկուսին Մեծամորում կայացել է Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա են եղել Կոնվերս Բանկի, Հայաստանում Street Workout ֆեդերացիայի ներկայացուցիչներ, Մեծամորի համայնքապետարանի, Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր: Մարզահրապարակը կառուցվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Street Workout հայաստանյան ֆեդերացիայի կողմից:
«Կոնվերս Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակներ են բացվել Շուշիում և Մեծամորում, մինչև տարեվերջ նմանատիպ մարզահրապարակներ կբացվեն նաև Երևանում, Գյումրիում և Նոր Հաճնում: Այս նախաձեռնությունը միտված է առողջ ապրելակերպի խրախուսմանն ու սպորտի հանրայնացմանը: Հուսով ենք, որ Մեծամորում այսօր բացված մարզահրապարակը կծառայի իր նպատակին՝ դառնալով քաղաքում հանգստի կազմակերպման պահանջված վայրերից մեկը»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանը:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանն, իր հերթին, Կոնվերս Բանկին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Կոնվերս Բանկը Մեծամորի համայնքապետարանի լավագույն գործընկերներից է, որը պարբերաբար աջակցում է համայնքում զարգացման նախագծերի իրականացմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի աջակցությամբ բարեկարգվել և կանաչապատվել է քաղաքապետարանին հարող այգին, ինչպես նաև արտաքին լուսավորություն է անցկացվել միջպետական ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքով անցնող հատվածում»,- ասել է նա: Նշենք, որ Երևանում Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացումը կկանայա օգոստոսի 9-ին:
Դիտումներ 632
ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ:
Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին: