Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկի աջակցությամբ Մայր թատրոնին կից փոքր բեմ՝ Black Box կբացվի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:20 , 20 Փետրվար 2019

Փետրվարի 20-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Այն Հայաստանում պրոֆեսիանալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box-ը, որը ծառայելու է որպես նորարարական թատերական հարթակ երիտասարդ արվեստագետների համար:

փոքր 1

«Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ, որն իր ողջ գործունեության ընթացքում մշտապես եղել է մշակույթի և արվեստի ոլորտում տարբեր նախաձեռնությունների մասնակիցն ու աջակիցը: Հուսով եմ, որ նախորդ տարի սկսած համագործակցությունը այս նախագծի իրականացմամբ չի ավարտվի և մենք հնարավորություն կունենանք հետագայում ևս հանդիսատեսին ներկայանալ նոր, հետաքրքիր առաջարկներով»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Sundukyan_2

«Մշակույթի և արվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի շրջանակներում միայն նախորդ տարի Կոնվերս Բանկն աջակցել և մասնակցել է մոտ մեկ տասնյակ միջոցառումների: Black Box-ի բացումը հանրային և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակներում իրականացված այդպիսի նախագծերից մեկն է, որի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ոչ միայն ակադեմիական թատրոններին բնորոշ բեմադրություններ, այլև նորարարական, ժամանակակից լուծումներով նոր ներկայացումներ»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Black Box-ում առաջին ներկայացումը հանդիսատեսի դատին կներկայացվի արդեն այս գարնանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։