Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկի աջակցությամբ բարելավվել են Գյումրու երկու դպրոցների կրթական պայմանները

Վերադարձ լուրերի բաժին

11:41 , 05 Սեպտեմբեր 2018

Գյումրու թիվ 18 և թիվ 29 հիմնական դպրոցների սաները ուսումնական տարին դիմավորել են բարելավված կրթական պայմաններում: Կոնվերս Բանկի աջակցությամբ թիվ 18 հիմնական դպրոցին նվիրել է էլեկտրոնային գրատախտակ և երաժշտական կենտրոն, իսկ թիվ 29 հիմնական դպրոցում նորոգվել է դասասենյակներից մեկը և էլեկտրոնային գրատախտակ է տեղադրվել:

«Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցությունը տարբեր՝ այդ թվում կրթական ոլորտում: Կոնվերս Բանկի հետ համատեղ հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց այս ամռանը: Դրա շրջանակներում տեխնիկապես վերազինվեցին Գյումրու հանրակրթական դպրոցներից երկուսը, զգալորեն բարելավվեցին կրթական պայմանները: Հուսով ենք, որ Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում»,-ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

«Կոնվերս Բանկը կարևորում կրթության որակի և պայմանների բարելավման նախագծերին աջակցությունը: Վերջին տարիներին մենք աջակցության ծրագրեր ենք իրականացրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ աջակցելով լաբորատորիաների, համակարգչային սենյակների ձևավորմանը, դպրոցների կահավորմանը և այլն, իրականացնելով կրթության խրախուսման ծրագրեր: Սա Շիրակի մարզպետարանի հետ կրթության ոլորտում համագործակցության խոստումնալից սկիզբն էր»,-եզրափակեցին Կոնվերս Բանկում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին