Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկի անակնկալները Սիրահարների տոների կապակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:38 , 13 Փետրվար 2019

Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիների համար գնել նվերներ, ինչպես նաև առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:
Մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ՝ հաճախորդները կարող են www.conversebank.am կայքի միջոցով առցանց պատվիրել Visa Classic քարտեր և դրանց գործողության ամբողջ ընթացքում չվճարել սպասարկման համար:

Միաժամանակ, մինչև փետրվարի 14-ը ներառյալ, կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերների ցանցում, հաճախորդները կստանան գնումի/գնումների գումարի 10 տոկոսի չափով CashBack:

«Կոնվերս Բանկի կողմից հերթական այս լոյալության ակցիայի շրջանակներում հնարավորինս շատ քարտապան հաճախորդներ ներգրավելու և նրանց տոնական տրամադրություն պարգևելու նպատակով ընդլայնվել է գործընկերների ցանցը՝ դրանում ներառելով օծանելիքի, տարաբնույթ նվերների, սուրճի, շոկոլադի,զարդերի վաճառքի մասնագիտացված խանութ-սրահներ»,-ասել են Կոնվերս Բանկում:

Անկանխիկ գնումներից կկուտակվեն Կոնվերս Միավորներ, որոնք հաճախորդները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով Բանկի գործընկերների ցանցում:

VISA-card-online

«Սիրահարների տոներին նվիրված ակցիայի իրականացմամբ բանկը չի սահմանափակվելու: Առաջիկայում կանանց տոների կապակցությամբ, քարտապան հաճախորդների համար Կոնվերս Բանկը հանդես է գալու շահավետ և հետաքրքրիր առաջարկներով»,-եզրափակել են Կոնվերս Բանկում:

CashBack ակցիայի և Visa Classic քարտերի առցանց պատվիրման ակցիայի մանրամասները՝ համապատասխանաբար https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/02/08/cashback_valentine/ և https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/02/12/visaclassiconline/ հղումներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: