Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկի՝ Գարնանային տոներին նվիրված ակցիայի մասնակիցներից երեքը առաջիկայում Շրի Լանկա կուղևորվեն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:13 , 18 Ապրիլ 2019

Կոնվերս Բանկն ամփոփել է Գարնանային տոների կապակցությամբ մրցույթի արդյունքները: Մրցույթի շրջանակում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընթացքում, Բանկն իր Woman’s քարտապաններին էր առաջարկել կատարել անկանխիկ գործարքներ, կուտակել Գարնանային միավորներ և մեկնել Շրի Լանկա 8 օրյա ուղևորության (ուղեգիրը՝ նախատեսված 2 անձի համար):

Մրցույթի արդյունքով, առավելագույն քանակով Գարնանային միավորներ հավաքած քարտապանից բացի, Շրի Լանկայում հանգստանալու հնարավորություն են ստացել նաև Միավորների քանակով երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հաճախորդները: Նրանց ուղեգրերը տրամադրվել են համապատասխանաբար 50 և 30 տոկոս զեղչով:

DSC_4179
«Գարնանային տոների կապակցությամբ հայտարարված անկանխիկ գործարքների խրախուսման ակցիայի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն աճել է Բանկի Woman’s քարտապանների կողմից անկանխիկ գործարքների ծավալը՝ կազմելով ընդհանուր գործարքների 52 տոկոսը: Զգալիորեն աճել է նաև Woman’s քարտերի, ինչպես նաև քարտատեսակով վարկային սահմանաչափի նկատմամբ պահանջարկը»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:

Նա նշել է, որ ներկայում Կոնվերս Բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, իրականացնում է հերթական լոյալության ակցիան՝ #ՎիզաԴեպիԵվրոպա, որի շրջանակում, կատարելով անկանխիկ հնումներ և հավաքելով Աստղեր, Բանկի հաճախորդներից 10-ը կստանա Եվրոպայում հանգստանալու հնարավորություն:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: