Invalid username or password
Երևանի «Նոր Արաբկիր» զբոսայգում Կոնվերս Բանկի աջակցությամբ պրոֆեսիոնալ մարզահրապարակ է բացվել: Նախագիծն իրականացվել է Կոնվերս Բանկի, Street Workout հայաստանյան ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համագործակցության շրջանակում:
«Նորաբաց մարզահրապարակը մասնավոր հատված-համայնք-հասարակական կազմակերպություն արդյունավետ համագործակցության արդյունք է, որի շնորհիվ Արաբկիր համայնքի բնակիչները, հարակից կրթական օջախների սաները հնարավորություն ունեն մարզվել պրոֆեսիանալ մարզահրապարակում: Այն կառուցվել է միջազգային ամենաբարձր ստանդարտներով, անվտանգ է և նախատեսված է ոչ միայն պրոֆեսիոնալների, այլև սկսնակների համար»,- իր խոսքում ասել է Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Կազար Հակոբյանը:
«Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ մեր Կորպորատիվ պատասխանատվության ծրագրով ստանձնել ենք պատասխանատվություն ինչպես առողջ ապրելակերպի խրախուսման, այնպես էլ մեր գործընկեր համայնքների նկատմամբ՝ յուրաքանչյուր տարի աջակցելով և մասնակցելով մոտ երկու տասնյակ միջոցառումների, ծրագրերի: Մեր գործընկեր 5 համայնքում մարզահրապարակների շինարարությունը դրանցից միայն մեկն է»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան՝ հավելելով, որ նախաձեռնության շրջանակում պրոֆեսիոնալ մարզահրապարակներ են բացվել Երևանում, Շուշիում, Մեծամորում: Գյումրիում և Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակների բացումը նախատեսվում է առաջիկայում:
Նշվել է նաև, որ 2018թ Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խրախուսմանն է ուղղվել մոտ 44 մլն դրամ, իսկ համայնքների աջակցմանը՝ 21 մլն դրամ:
Դիտումներ 424
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։